Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսական համաժողով-2021-ը կանցկացվի մայիսին, շվեյցարական Լյուցեռնում

Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա նիստը, որը պետք է Դավոսում անցկացվեր 2021 թվականի հունվարին, անցկացվելու է 2021 թվականի մայիսի 18-21-ին, շվեյցարական Լյուցեռնում։

«Նիստը կկայանա բոլոր այն պայմանները կատարելու դեպքում, որոնք թույլ են տալիս ապահովել դրա մասնակիցների ու տեղի բնակչության առողջության ու անվտանգության պահպանումը»,-ասվում է ՀՏՀ-ի հաղորդագրության մեջ: Նիստը, որի թեման կդառնա «Մեծ վերաբեռնումը», ուշադրությունը կենտրոնացնելու է հանգուցային գլոբալ խնդիրների համար լուծումներ գտնելու վրա, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման ընդհանուր ճանապարհ մշակելու վրա, նշվում է մամուլի տեղեկագրում:

ՀՏՀ-ն միջոցառումը հետաձգելու մասին, որն ամեն տարի անցկացվում է Դավոսում, հայտարարել էր դեռ օգոստոսին, բայց կոնկրետ ամսաթվեր, ինչպես նաեւ այլ մանրամասներ, այն ժամանակ չեն հաղորդվել: Մայիսյան միջոցառմանը նախորդելու է «Դավոսյան երկխոսություններ» առցանց-ֆորումը, որը մեկ շաբաթ անցկացվելու է 2021 թվականի հունվարի 25-ից, որի ընթացքում համաշխարհային առաջնորդները կարծիքներ կփոխանակեն աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: Համաշխարհային տնտեսական համաժողովը հույս ունի, որ 2022 թվականին կկարողանա իր ամենամյա նիստն անցկացնել Դավոսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս