Բաժիններ՝

Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահին

Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սարվար Դանիշին եւ նրա 13 ազգականներին այն դեպքում, երբ հարյուրավոր այլ աֆղանցիներ, որոնք օգնել են նորզելանդական զինված ուժերին, մնացել են արտասահմանում եւ այժմ վախենում են իրենց կյանքի համար:

Այդ մասին հունվարի 13-ին հաղորդել է Guardian թերթը: Այն մեջբերում է Նոր Զելանդիայի միգրացիայի փոխնախարար Ֆիլ Տուայֆորդի խոսքն այն մասին, որ Դանիշը որպես հազարացի փոքրամասնության ներկայացուցիչ, ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության գործում իր ներդրած ջանքերի համար: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է թերթը, նա ոչ մի ձեւով չի օգնել Նոր Զելանդիային Աֆղանստանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր ուղղակիորեն աջակցություն են ցուցաբերել Նոր Զելանդիայի զորքերին եւ այժմ մի կողմ են մնացել:

Մեջբերվում է Նոր Զելանդիայի աֆղանցի հազարացիների ասոցիացիայի նախագահ Աբդուլլա Նազարիի խոսքն այն մասին, որ ինքը ողջունում է Աֆղանստանի նախկին փոխնախագահի եւ նրա ընտանիքի համար ապաստանի տրամադրումը, բայց հարյուրավոր այլ հազարացիներ տառապում են եւ կարող են սպանվել թալիբների կողմից: «Դա պարզապես անազնիվ է»,-կարծում է Նազարին: Guardian-ի տվյալներով, Դանիշն ինքը հրաժարվել է մեկնաբանություններից: Թերթի տվյալներով, շուրջ 1400 այցագիր է տրվել աֆղանցիներին Նոր Զելանդիայում՝ 2021 թվականի օգոստոսին թալիբների կողմից Աֆղանստանի գրավումից հետո:

Նրանց թվում 1200 մարդ անմիջականորեն կապված են եղել Աֆղանստանում Նոր Զելանդիայի ռազմական ներկայության հետ: Եվս 200 մարդ հայտնվել են թալիբների կողմից հետապնդման ռիսկի ցուցակում, այդ թվում՝ Դանիշը: Սակայն այցագրեր ստացած միայն շուրջ 800 աֆղանցիներ են կարողացել տարհանվել Նոր Զելանդիա: Երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է, որ տարհանումը կշարունակվի, բայց շատ ժամանակ կտեւի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս