
Սերժ Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Քաղաքացիական կրթության դպրոցում

«Շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու (off the record):
Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող են կապվել ինձ հետ հավելյալ տեղեկատվության համար: Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում եմ դիմել մինչև վաղը երեկոյան 20:00-ն »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը: