Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի նկատմամբ հրթիռային արձակումների համար

Վաշինգտոնն առաջարկել է ՄԱԿ-ի գծով նոր սահմանափակումներ մտցնել Փենյանի նկատմամբ բալիստիկ հրթիռների մի շաք արձակումեր իրականացնելու համար: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը։

«ԱՄՆ-ն առաջարկում է սահմանել ՄԱԿ-ի պատժամիջոցներ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից 2021 թվականի սեպտեմբերից վեց բալիստիկ հրթիռների արձակումերի, որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի»,- գրել է նա Twitter-ում: Հունվարի 12-ին ավելի վաղ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Կորեական թերակղզու իրադրությունը վատթարանալու ներուժ ունի:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հունվարի 11-ին 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) ԿԺԴՀ-ի ներքին շրջաններից կատարվել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա կարող է տեղի ունեցած լինել ձմեռային զորավարժությունների շրջանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 10-ին արեւմտյան երկրների պահանջով քննարկել է հունվարի 5-ին Փենյանի կողմից իրականացված, ինչպես ենթադրվում է, գերձայնային հրթիռի փորձարկումների հետ կապված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս