Տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան:

Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով:

«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում: Կարևորը գործը տանել համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմնանի խորհրդատվական աջակցություն»,-ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31