Սպիտակ տունը Թրամփին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի արագացման մեջ
Սպիտակ տունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանի համար, որ Իրանն արագացնում էիր միջուկային ծրագիրը եւ ակտիվացրել է հարձակումները տարածաշրջանի հարեւան երկրների վրա։
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի խոսքով՝ բազմակողմ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ իր որոշմամբ Թրամփն իրանցիներին ազատեց սահմանափակող պարտավորություններից եւ ԱՄՆ-ին մեկուսացման մեջ թողեց միջազգային ասպարեզում:
«Այժմ մենք կրկին բանակցությունների սեղանի շուրջ ենք…բայց այն պատճառով, որ անցյալ վարչակազմը դուրս եկավ միջուկային համաձայնագրից, Իրանի միջուկային ծրագին այժմ սրընթաց կերպով արագացել է: Իրանն ուղղակիորեն գրոհում է (Պարսից) ծոցում մեր գործընկերների դեմ, նրա խամաճիկները կրկին հարձակվում են Իրաքում ամերիկյան զորքերի վրա, իսկ ԱՄՆ-ը մեկուսացվել է միջազգային ասպարեզում»,-Փսաքին ասել է ճեպազրույցում:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվում է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, որը հրաժարվում է ուղղակիորեն շփվել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում է չեղարկել պատժամիջոցները, որոնք վերականգնվել եւ խստացվել էին Թրամփի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: