Միտերանի ինստիտուտը «Քաղաքական համարձակություն» մրցանակ է հանձնել Դեմիրթաշին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտը սահմանել է «Քաղաքկան համարձակության» մրցանակ, որը սկսել է հանձնել այս տարվանից: Դրա առաջին հավակնորդը եղել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր և նախկին համանախագահ, ներկայում թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փարիզում կազմակերպված հանձնման արարողությանը Դեմիրթաշի անունից մրցանակը ստացել է ԺԴԿ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Հիշյար Օզսոյը:

Արարողության ժամանակ ելույթ ունեցած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինը հայտարարել է, որ մրցանակը խորհրդանշական աջակցություն է Դեմիրթաշի ու ԺԴԿ-ի պայքարին:

Դեմիրթաշն էլ մրցանակաբաշխության կազմակերպիչներին ուղարկած նամակում նշել է, որ պարգևն ընդունում է ոչ միայն իր, այլ նաև այս պահին թուրքական բանտերում գտնվող իր բազմաթիվ կուսակից ընկերների անունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31