Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց:
Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցի առիթով փետրվարի 27-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ և օրհնությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մատուցվել է Ս․ Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկայի:
Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է «մինչև փետրվարի 31-ը» հետ կանչեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին իրենց հայտարարությունները՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ, հակառակ դեպքում Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ։
Ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Եվրոպա տեղահանված ուկրաինացիների թիվը կարող է կազմել մոտ 7 միլիոն մարդ։ Նման կանխատեսումներ է արել ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը։
Հարավային Կորեան պատրաստ է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը միանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Թևան Պողոսյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի և տարածաշրջանի վրա դրա ազդեցության մասին. ՈԻՂԻՂ:
«Այս իշխանության անընդունելի և աններելի քայլերի շնորհիվ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և կեղծ խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,- ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
«Հայ Հեղափոխական Դաշնակցության վերջին ժողովը տեղի է ունեցել Ստեփանակերտում 2019 թվականին, և դա ամենևին պատահական չէր. ՀՅԴ-ն կանխազգում էր այն աղետը, որը սպասվում էր Արցախին: Եվ ամենևին պատահական չէր, որ 2019 թվականանին հենց Արցախից հնչեց այս ազգակործան իշխանությունների հեռացման պահանջը»,- ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Կոնֆերանս-քննարկում՝ նվիրված ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակին`ՈւՂԻՂ:
Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելոռուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացման համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ինչի հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Եվրամիությունը (ԵՄ) որոշում է ընդունել Ռուսաստանի համար օդային տարածությունը փակելու մասին: Այդ մասին ասված է փետրվարի 28-ին Եվրամիության Պաշտոնական հանդեսում հրապարակված հաղորդագրության մեջ:
2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունը՝ ՈւՂԻՂ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ:
Երկիրը պետք է նախապատրաստել պատրաստության համապատասխան աստիճանի, եթե նույնիսկ դա բացառապես մեզ արտաքին ճնշումներից կամ հարվածներից ապահովագրման խնդիր է լուծում։
Այցի շրջանակներում տե ունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվաի 28-ին դաշնակիցների եւ գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը:
Բինգյոլի (Բյուրակն) գլխավոր դատախազությունն ավարտել է «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» (DTK) քրդական միության համանախագահ, Էլազըղի կանանց փակ ռեժիմով բանտում ազատազրկված Լեյլա Գյուվենի նկատմամբ սկսած հետաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամենակարևորը. հեռու տարեք ձեր ձեռքերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից: Սա պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին:
Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը հնարավոր չէ։
Եվրոպական միությունը կարգելի ռուսական Russia Today հեռուստաընկերության հեռարձակումը ԵՄ տարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի բանակի կողմից ՄԱԿ-ի կողմից արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառման մասին Կիեւի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում:
Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
Եվրոպական միությունն ամբողջովին փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար։
Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։