
ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ուկրաինայի բանակի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի բանակի կողմից ՄԱԿ-ի կողմից արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառման մասին Կիեւի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում:
«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, ջանալով զսպել Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի խմբավորման հարձակումը, սկսել են ֆոսֆորով լցոնված զինամթերքի զանգվածային կիրառումը Կիեւի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում», – ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ «օգտագործվում են 122 միլիմետրանոց ականներ Д-30 հաուբիցների եւ դեռ խորհրդային արտադրության БМ-21 «Գրադ» կայանքների ռեակտիվ արկեր»:
Կոնաշենկովը նշել է, որ այդ զինամթերքի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի «անմարդկային զենքի մասին» 1980թ.-ի կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ: