
Առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար. Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ջոնսոնի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ինչի հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Զելենսկին ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ է համարում Ուկրաինայի համար։ Ջոնսոնն իր հերթին ասել է, որ կանի հնարավոր ամեն բան՝ օգնելու պաշտպանական օգնություն ապահովել Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի դաշնակիցներից:
Նրանք պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել։ Վարչապետը կրկնել է, որ Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը։