Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների հետ կքննարարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվաի 28-ին դաշնակիցների եւ գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը: Դա հետեւում է Միացյալ Նահանգների ղեկավարի գրաֆիկից, որը փետրվարի 27-ի երեկոյան տարածել է Սպիտակ տունը:

«Նախագահը կապի պաշտպանված գծով կզրուցի դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի քննարկի վերջին իրադրաձությունները, որոնք կապված են Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետ, ինչպես նաեւ համակարգի մեր միասնական պատասխանը»,- ասված է փաստաթղթում: Զրույցը նախատեսված է Երեւանի ժանանակով 20:15-ին, այն տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի հայտնում զրույցի մասնակիցների ցուցակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28