ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհերի ու վիրավորների մասին
Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռազմական գործողության հետևանքով ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուս զինվորականները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողության մարտական առաջադրանքները կատարելիս: Ցավոք սրտի, մեր ընկերներից կան զոհեր և վիրավորներ: Բայց մեր կորուստները շատ անգամ ավելի քիչ են, քան ազգայնականների կողմից սպանվածները: Զոհեր կան Ուկրաինայի զինված ուժերի զինվորական անձնակազմում»։
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը արժանապատվորեն կվերաբերվի բոլոր այն ուկրաինացի զինծառայողներին, ովքեր վայր կդնեն զենքերը։
«Մենք հասկանում ենք, որ նրանք երդում են տվել Ուկրաինայի ժողովրդին: Բոլոր նրանք, ովքեր վայր են դրել զենքերը և դադարեցրել դիմադրությունը, կվերադարձվեն իրենց ընտանիքներին»,- հավելել է Կոնաշենկովը։
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտպանության նախարարության, ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի 1067 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 27 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 38 С-300, Բուկ Մ-1 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև 56 ռադիոլոկացիոն կայաններ: