Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետև միևնույն համատեքստում նա խոսում է նաև «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու։

Հայկական հենց իբր «ֆաշիզմի» վրա նրա մտասևեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։

Հետևաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայաստանի Բանակի օրվա առթիվ Երևանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր և վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի։

Իսկ բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են ոչ թե ինչ-որ «խաղաղության դարաշրջանների», այլ հենց Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի համար այդքան սարսափելի հակաֆաշիստական պայքարի համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28