
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Վերջն փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1մլրդ եվրոյի (1.14մլրդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին:
Արժութային պահուստները բալանսավորելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի հետ (28մլրդ դոլար): Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 մլրդ դոլարով նվազել են, ինչը 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։