Քոչարյանը նշել է այն հանգամանքները, որոնք ազդել են պատերազմի արդյունքների վրա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այսօր միայն ՌԴ-ի հետ հարաբերությունն այն գործոնն է, երաշխիքն անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ տարածքում:

«Սա գործող հանգամանք է, բայց այս պատերազմը բացահայտեց որոշ պրոբլեմներ:   Առաջին՝ Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց ՌԴ-ի միջամտության և օժանդակության հնարավոր որոշակի լիմիտներ: Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչո՞ւ Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար: Մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե չեն հաշվարկել, թե՞ իրենց համար էլ էր սա անակնկալ: Մինչև հիմա պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր: Այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռ. Քոչարյանը:

Ըստ նրա՝ եթե սա իշխանությունները չեն հաշվարկել, մեկ մեղադրանք կարելի է առաջադրել, իսկ եթե հաշվարկել են և 2020-ի հուլիսին Տավուշում կոնֆլիկտի հրահրման են գնացել, սա մեկ ուրիշ մեղադրանք է:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ՌԴ-ի միջնորդ լինելուն՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այն սահմանափակում է ՌԴ-ի ազատությունը՝ գործել ավելի ազատ:

«Այս պատերազմի ընթացքում բացահայտվեց նաև Թուրքիայի դերակատարության շեշտակի աճը Հարավային Կովկասում»,- շեշտեց Քոչարյանը:

Մանրամասները՝  168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս