Քիչ առաջ Newmag Winer Fest-ին տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. 1988-1992 թթ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի շնորհանդեսը։
ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը վերջերս դարձել է Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ։ Մասնավորապես, Irakanum.am-ը տեղեկացավ, որ խոսքը «Հայբիզնեսբանկի» մասին է։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված է։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։
Իրատեսական համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարը՝ Մայր Աթոռի Սրբազան հայրերից մեկին առաջադրել որպես Հանրապետության նախագահի թեկնածու։
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:
Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում:
Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ:
Ռուս-ուկրաինական լարման ֆոնին Դոնբասից Ռուսաստան է անցել 10 հազար 356 մարդ:
Ուկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից:
Ռոստովի շրջանի Տարասովսկիի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով արկ է պայթել:
Երբ 2021թ. ամռանը հայտնի դարձավ, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննություն է տեղի ունենալու, 168.am-ը գրեց, թե դատական համակարգի ո՛ր «հայտնիների» որդիները կդառնան դատավոր, այն էլ ինչպիսի դատավոր՝ «կալանք տվող»:
Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա հայրենիք:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքը դարձրել են «խաղաղության դարաշրջանի» բացումը։ Բայց հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» բացելու կարգախոսներն ավելի շատ պատրանք են հիշեցնում, թեկուզ դեռևս մարդիկ կան, ովքեր միամտորեն հավատում են «հավասար» խաղաղության հաստատման հնարավորությանը ու հույսեր են կապում դրա հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, թեպետ երեկ հերթական նիստը չի կայացել՝ հանձնաժողովի նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախատեսված սցենարով առաջ են շարժվելու։
Ինչո՞ւ որոշեցին «ջրի գնով» վաճառել պետությանը «նվիրաբերված» գույքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Ինչպես հայտնի է, վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունից հայտնել են, որ Ուկրաինայի ուժայինները կրակ են արձակել հրետանուց ու ականանետներից:
Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ:
Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից:
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության արդեն շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր:
Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։
Իրենց համար արժեք չի մի քանի անկլավը, եթե այն հանձնելով կարող են Լավրովին տեսնել, արժեք չի Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, եթե դրա արդյունքում կարող են Էրդողանին բարեւել։