Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 415,5 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 415 միլիոն 508 հազար 498: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 837 հազար 873 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 78 միլիոն 038 հազար 251 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 925 հազար 441-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 723 հազար 558-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 509 հազար 872 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 677 հազար 468 հիվանդացած, նրանցից մահացել է 640 հազար 076 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 751,4:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2841, Հնդկաստանում՝ 364, Բրազիլիայում՝ 2976 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս