Քոչարյանը նշել է, թե որ դեպքում Թուրքիան տոտալ ազդեցություն կունենա մեր քաղաքական գործընթացների վրա

Թուրքիան դադարելու է մեզ տեսնել իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝  եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա:

Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա: Երբ է սա հնարավոր. երբ ռուսական ազդեցությունն այստեղ սկսի դադարել և փոխարինվել թուրքական ազդեցությամբ: Եվ դա հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես: Այս ալտերնատիվը Հայաստանի համար կարող է գործել: Եվ այս քաղաքականությունը աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ այս ճանապարհով կարելի է հեռացնել ՌԴ ազդեցությունը»,- շեշտել է  Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28