
Պերուում հայտնաբերել են երեխաների մումիա, որոնց զոհաբերել են ավելի քան 1000 տարի առաջ

Պերուում, գերեզմանատանը, որը գտնվում է Լիմայից ոչ հեռու գտնվող Կախամարկիլյա հին քաղաքում, հնագետները հայտնաբերել են մումիա դարձրած վեց երեխաների: Այդ մասին հաղորդել է CBC News-ը:
Պստլիկ կմախքները, որոնք պինդ փաթաթված են գործվածքի մեջ, ինչպես կարծում են մասնագետները, զոհաբերվել են հարյուրավոր տարիներ առաջ, որպեսզի «հանդերձյալ կյանք ուղեկցեն» մահացած ազնվականին: Տղամարդը մեռնելու պահին եղելէ մոտավորապես 20 տարեկան: Երբ նրան հողին են հանձնել, դեմքը փակել են ձեռքերով: «Երեխաները կարող էին լինել նրա մերձավոր ազգականները:
Նրանց տեղավորել են մեծատոհմիկ անձնավորության գերեզմանի մուտքի մերձակայքի տարբեր տեղերում՝ մեկը մյուսի վրա»,-մեկնաբանել է պեղումների ղեկավար, հնագետ Պիտեր վան Դալենը: Նրա խոսքով՝ մումիաները հազարից մինչեւ հազար երկու հարյուր տարեկան են: Ոչ հեռու նրա թիմը գտել է նաեւ յոթ չափահաս մարդկանց ոսկորներ (նրանք զմսված չեն եղել), ինչպես նաեւ կենդանիների մնացորդներ, որոնք նման էին ուխտայծի, եւ կավե աման: Սա առաջին անգամը չէ, որ հնագետները Պերուում հայտնաբերում են զոհաբերված երեխաների ապացույցներ:
2018 թվականին մասնագետները հողի տակից հանել են ավելի քան 140 փոքրիկների ու դեռահասների մնացորդներ, որոնք 200 ուխտայծերի հետ միասին սպանվել են շուրջ 550 տարի առաջ: Կարծում են, որ դա եղել էծիսական զոհաբերություն: The National News հրատարակությունը նշում է, որ հետագա հետազոտությունները հնագետներին թույլ կտան պարզել, թե ինչու են տեղի ունեցել այս զոհաբերությունները եւ ինչ դեր են նրանք խաղացել նախաինկյան մշակույթի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: