Ասում ենք՝ գազի գնի թանկացումը բերելու է նոր գնաճի, ասում եք՝ մտածում ենք. Ավետիսյանը՝ իշխանությանը:
Երեկ՝ մարտի 2-ին, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ հարցի պատասխանելիս, հայտարարեց, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են Մադրիդյան փաստաթուղթ, հողերը սակարկության առարկա են դարձրել, իրենք են հանձնել։ Այսօր էլ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է անդրադաձել թեմային:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Փաշինյանի օգնականը՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը:
7 շրջանը երբեք ոչ ոք չի համարել Արցախի մաս. Արման Եղոյան։
Առանց մարտերի հանձնվել է Շուշին ու Հադրութը և հանձնվել է ձեր իշխանության օրոք. Սեյրան Օհանյան։
Ինչու 7 շրջանները հանձնելու շուրջ դուք չէիք բանակցո՞ւմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է միանգամից վեց աստիճանով՝ «Baa3»-ից մինչև «B3»՝ հետագա իջեցման հնարավորությամբ։
Մարտի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց՝ քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն, հանդիսացող անձը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով կատարել է ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:
Ձեր իշխանության օրոք Ադրբեջանին է հանձնվել մեր բանակցածից կրկնակի ավելի տարածք. Աբրահամյանը՝ ՔՊ-ին։
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրոք նամակ է հղել Եվրահանձնաժողով (ԵՀ)՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով, բայց նախ անհրաժեշտ է ավարտել պատերազմը:
Փաշինյանը, երբ նեղանում է «հողատու» բառից, մոտս լավատեսություն է առաջանում. գիտակցում է՝ վատ բան է. Արծվիկ Մինասյան։
Մատ թափ տալու փաշինյանական բարդույթը. ընդդիմադիր Նիկոլ VS վարչապետ Նիկոլ
Երեկ ցերեկը ԱԺ ամբիոնից, նոպայի մեջ եւ փրփուրը բերանին նա գոռում էր, որ Քոչարյանն ու Սերժը, ովքեր բանակցել են Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում փաստացի «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքով, դավաճաններ են։
Այստեղից դուրս եմ գալու և մեկնելու եմ Արցախ, առաջին այցս Արցախում է լինելու․ ՄԻՊ:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր առաջին անգամ էր ի պաշտոնե մասնակցում Կառավարության նիստին: Ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էլ լրագրողները հարց ուղղեցին երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի և Նիկոլ Փաշինյանի թույլ տված արտահայտությունների վերաբերյալ: Նորընտիր ՄԻՊ-ը երեկ տեղի ունեցածն անթույլատրելի արարք որակեց։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ Վահագն Խաչատուրյանը ոչ թե ՀՀ նախագահի թեկնածու է, այլ որևէ հանձնաժողովի շարքային անդամ, ով գալիս-նստում է նիստերի դահլիճում:
Երևի դեռևս ամբողջությամբ չեմ գիտակցում պահի կարևորությունը. Վահագն Խաչատուրյան:
«Նման ձևով աշխարհակարգի փոփոխությունը լինելու է արմատական, խաղադրույքները բարձր են, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ռուսաստանի սկսած ռազմական գործողություններին Ուկրաինայում: Նա տեղի ունեցողը որակեց Եվրոպայում պատմության նոր էջ, որի հետևանքով աշխարհում և եվրոպական կոնտինենտում ուժային բալանսներ են փոխվելու, և թե ինչ պատկեր է ձևավորվելու՝ հնարավոր չէ նույնիսկ ասել:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ։
Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին դրականորեն է գնահատել Ուկրաինայի հետ հարեւան երկրների վերաբերմունքը փախստականների ընդունման նկատմամբ: Մարտի 3-ին Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա կառավարությունների արձագանքը որակել է «հիանալի», իսկ համաշխարհային հանրակցության կողմից դրսեւորված համերաշխությունը՝ «սրտաբուխ»։
«Ինքս երբևէ Կառավարության հետ հարցուպատասխանին չեմ մասնակցել, որովհետև գիտեմ, որ ունենք անհավասարակշիռ մարդ, որը խոսում է՝ ինչի մասին ուզում է, որևէ սահմանափակում չունի և ուղիղ տրված հարցին պատասխանում է իր ուզած ոճով: Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ ու լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է ոչ միայն փաստացի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, այլև առհասարակ շատ ամոթալի պահվածք էր»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան մարտի 3-ին։
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի խոսքով՝ այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է, քանի որ խորհրդարանը ՀՀ նախագահ է ընտրում, ինչը տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ պատգամավորների ընտրությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ, երբ ձևավորվում էր ԱԺ 8-րդ նստաշրջանը, ինքը հայտարարել էր, որ եթե իշխանությունը ցանկանում է բացահայտել 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, ապա գործը քննելու համար լայն գործիքակազմ ունի:
Բանակի 30-ամյակին Եռաբլուր չայցելած Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության որոշմամբ՝ բանակի 30-ամյակի միջոցառումը 800 հոգով կնշեն «Դվին» հյուրանոցում։
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի այն բնակիչների թիվը, որոնք փետրվարի 18-ից տարհանվել են Ռուսաստան, գերազանցել 142 հազարը՝ մեկ օրում ավելանալով եւս 5 հազարով: Այդ մասին մարտի 3-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին: