Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին:
ԵԱՏՄ պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն արտադրանքի նկատմամբ, որոնք ընդգրկված են ԵԱՏՄ Միասնական ցանկում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հատկապես ծանր քաշային ֆրանկո-գերմանական հնարավոր ալյանսը կարծես օգտվում է իրավիճակից և հին աշխարհի քաղաքական միտքը փորձում է կյանքի կոչել, ԵՄ հիմնադիր հայրեր Ժան Մոնեի և Ռոբերտ Շումանի սուվերեն Եվոպայի փիլիսոփայությունը:
«Հայհոյանքը պետք է վերանա հայ հասարակությունից» հիմնավորումով 2021թ. հուլիսի 30-ին անձին կամ անձանց հրապարակավ վիրավորելն ու զրպարտելը դարձավ քրեորեն պատժելի:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները երկար ժամանակ կշարունակվեն: Այս մասին Իտալիայի պատգամավորների պալատում օրենսդիրների հարցերին ի պատասխան հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:
Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է այս տարի պարենային գլոբալ ճգնաժամ առաջացնել, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիին։
Մարտի 11–ին մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զուտ մասնակցության փաստն ինքնին բացասական չէ, շատ ավելի լավ է ներգրավված լինել նման միջոցառումներին և փորձել սեփական օրակարգն առաջ տանել, քան դրանց հետևել կողքից՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։ Բայց Արարատ Միրզոյանի ու ընդհանրապես Հայաստանի իշխանությունների պարագայում խնդիրը հենց սեփական օրակարգի բացակայությունն է։
Ավելի վաղ ՌԴ տարածքում հեռարձակումը դադարեցնելու մասին էին հայտարարել ամերիկյան CNN-ը, գերմանական ARD-ը և ZDF-ը, իտալական պետական RAI-ն և մի շարք այլ օտարերկրյա ԶԼՄ-ներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ի վերջո, «կանսերվի կոկոշնե՞ր» էին նախկինում կիրառում, թե՞ բարակ պարաններ, կարևորն այն էր, որ նախկինները ելակով խաբելով՝ գիտակցություն չէին բթացնում ու հողեր չէին հանձնում, այլ հողեր գրավում էին և ապահովում Արցախի և Հայաստանի քաղաքացու անվտանգությունը, իսկ վտանգի դեպքում էլ՝ սարսափած՝ բունկերից բունկեր, պադվալից պադվալ չէին վազում՝ վախը խեղդելով ալկոհոլի տարաների մեջ:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Փարիզում մարտի 10-11-ը կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը:
Մյուս խնդիրն այն է, որ Հայէկոնոմ բանկը քաղաքացուն վաճառքի փոխարեն գումարը տալիս է առքի կուրսով։ Նշենք, որ առքի կուրսն ավելի ցածր է, քան վաճառքի։
Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է ավելի շատ ավերածություններ պատճառել և մարդկային կյանքեր խլել, աշխարհի երկրները, հատկապես Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստիպված էին բարդ ընտրություն կատարել իրենց քաղաքականության, հրապարակային հայտարարությունների և միջազգային կազմակերպություններում քվեարկության մեջ:
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել 50 մլն կանադական դոլարի (շուրջ 38.8 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինա: Այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները:
«Հիմա դուք Հայաստանում իշխանություն տեսնո՞ւմ եք, ես անձամբ չեմ տեսնում, ու առհասարակ այստեղ որևէ մեկը չի տեսնում։ Ես մի բան չեմ հասկանում, դրանք ինչպե՞ս են իրենց աթոռներին մնում ու երկիրը վարի տալիս։ Նիկոլն Արցախը վարի տվեց, հիմա էլ Հայաստանն է վարի տալիս։ Կրկնում եմ՝ դրան ինչպե՞ս են հանդուրժում, եթե իրենց ձեռնտու է՝ մնան առանց հայրենիք, թող պահեն, ի՞նչ ասեմ։ Թող իրավունք տան մեզ ու զինեն, որ մենք էլ կրակենք, ախպեր, եթե իրենք կրակում են, մենք ինչո՞ւ չկրակենք։ Մի լավ խոսք կա, ասում է՝ մինչև թուրքին չծեծես, բարեկամ չի դառնա, ե՞րբ են հասկանալու, որ թուրքի հետ խաղաղությունն անհնարին է։ Սա թող Հայաստանի իշխանությունն ականջին օղ անի»,- հավելեց Կամո Աղաջանյանը։
Մինչ այդ Ուկրաինայի քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար քաղաքացուն զրկում էր ազատությունից 12-ից մինչև 15 տարով՝ ունեցվածքի բռնագանձմամբ կամ առանց դրա:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Փետրվարի 18-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2020թ. մայիսին, Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» կոչված մեր երկիրը նույն ինդեքսում 34-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:
«Այսօր Արցախի Հանրապետության անվտանգությունը պահպանում են ոչ միայն ռուս խաղաղապահները, այլև Պաշտպանության բանակը։ Բացի այդ, արցախցիների սրտի ցանկությունն է՝ հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա, արցախցիներն այն մարդիկ են, որոնք շատ լավ են հասկանում՝ ինչ բան է պատերազմը և պատերազմի ժամանակ մենակ մնալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին Արցախի կողմից 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն։
: Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Ադրբեջանը հրապարակել է 2021 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացված բյուջետային միջոցների ծավալը։ Ադրբեջանական կայքերը, համաձայն կառավարության 2021 թվականի բյուջեի հաշվետվության, տեղեկացնում են, որ 2021 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված 4,58 միլիարդ մանաթից կամ 2,69 միլիարդ դոլարից ծախսվել է 4,54 միլիարդ մանաթը կամ 2,67 միլիարդ դոլարը։
Ի պատասխան 168.am-ի՝ ստացե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մարտի 13-ին կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավեր, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ պատասխանեցին.
Պարոն Վարդևանյանն այնպես է գոռում, որ ես չեմ կարողանում խոսել. Նանուշյան:
Լինելով արմատական չծխող, շահագրգռված եմ, որ չծխեն. Գեղամ Նազարյան։
Ինչո՞ւ եք ուրախանում. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ական պատգամավորին։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա:
Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։