«Եվրոպան ՌԴ-ին հակադրվելուց և զսպելուց բացի դանդաղ սկսել է նաև ԱՄՆ-ին հակադրվելու և զսպելու զգուշավոր քաղաքականություն». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ պրոպագանդան «քաղաքական արևմուտք» հասկացությունը դեմոնիզացրած ներկայացնի և որոշ դեպքերում ոչ անհիմն, այնուամենայնիվ մասնագիտական հարթության մեջ պետք է նշել , որ քաղաքական արևմուտքը՝ ԱՄՆ, Մեծ Բրտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, միատար չեն և ունեն թե՛ համընկնող, և թե հակասող շահեր: Այդ հակասություններն ավելի ցայտուն են դառնում ճգնաժամերի ընթացքում: Գեոպոլիտիկ իրավիճակը վերջին գոնե 60 տարիների ընթացքում այսօր բացառիկ է եվրոպայի համար:

Հատկապես ծանր քաշային ֆրանկո-գերմանական հնարավոր ալյանսը կարծես օգտվում է իրավիճակից և հին աշխարհի քաղաքական միտքը փորձում է կյանքի կոչել, ԵՄ հիմնադիր հայրեր Ժան Մոնեի և Ռոբերտ Շումանի սուվերեն Եվոպայի փիլիսոփայությունը:

Այսօր Եվրոպան ՌԴ-ին հակադրվելուց և զսպելուց բացի դանդաղ սկսել է նաև ԱՄՆ-ին հակադրվելու և զսպելու զգուշավոր քաղաքականություն: Իրավիճակը բացառիկ է նրանով, որ եվրոպան ունի ռեալ շանսեր և հնարավորություն իր ստրատեգիական սուվերենության հաստատման և խորացման առումով: Իրականում նոր քաղաքական եվրոպայի կոնտուրները կարող են գծվել շատ ավելի շուտ և արագ, քան կարելի էր կանխատեսել և որքան էլ պարադոքսալ թվա, բայց այդ նոր կոնտուրների գծման մեջ եվրոպային ամենա շատը օգնում է Ռուսաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս