Բաժիններ՝

«Ռուսական նավահանգիստներում սպասեցվող մեր նավերը կարճ ժամանակում կուղարկվեն»․ Աքար

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեման քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ժամանակ: Լրագրողներին տված հարցազրույցում Աքարն ասել է, որ զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կարճ ժամնանակում նավերի դեպի Թուրքիա ուղևորվելը ապահովվելու վերաբերյալ:

«Առաջիկա օրերին դրական զարգացումներ ենք սպասում: Մեր առևտրային նավերի գալու համար անհրաժեշտ անվտանգությունը Ռուսաստանը կապահովվի: Ե՛վ ռուսական, և՛ ուկրաինական նավահանգիստներում սպասող նավեր ունենք: Այս հարցում դրական պատասխաններ ենք ստացել»,- ասել է Աքարը:

Վերջինս նշել է, որ այս պահին Ուկրաինայի տարածքում Թուրքիան ունի 2 ինքնաթիռ, որոնց անվտանգությունն ապահովելու համար նույնպես միջոցներ են ձեռնարկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս