Ադրբեջանը 2021թ․ պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսել է 2 միլիարդ 670 միլիոն դոլար

Ադրբեջանը հրապարակել է 2021 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացված բյուջետային միջոցների ծավալը։ Ադրբեջանական կայքերը, համաձայն կառավարության 2021 թվականի բյուջեի հաշվետվության, տեղեկացնում են, որ 2021 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված 4,58 միլիարդ մանաթից կամ 2,69 միլիարդ դոլարից ծախսվել է 4,54 միլիարդ մանաթը կամ 2,67 միլիարդ դոլարը։

Ադրբեջանի 2021 թվականի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի բյուջեի ծախսերը կատարվել են 99,2 տոկոսով:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծում պաշտպանության և անվտանգության համար հատկացումները 2 միլիարդ 600 միլիոն դոլարի չափով են:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031