Կառավարության արձագանքը վախեցնող է. մարտահրավերները շատ են, մարդիկ չգիտեն՝ ինչ անել, իշխանությունը պայքարում է աղամանի և ծխելու դեմ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:

Բանախոսը նշել է. 

  • Կոռուպցիոն ռիսկերը մեծանում են, երբ աճում է մեկ անձից գնումների կշիռը:
  • Արդյո՞ք ստեղծված իրավիճակում ադեկվատ են Կառավարության գործողությունները. Ո՛չ:
  • Աշխարհում գնաճը գլուխ է բարձրացնում, Կենտրոնական բանկին (ԿԲ) այլ ելք չի մնում, քան բարձրացնել տոկոսադրույքները:
  • Ռուսաստանի՝ SWIFT համակարգից անջատումը դժվարացնելու է գործառույթները, մի քանի տարի առաջ Ռուսաստանը նախագծեց իր սեփական` SPFS այլընտրանքային վճարման համակարգը, որը հայկական երկու բանկ արդեն թեստավորել է:
  • Եթե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով թուլանում է ռուսական ռուբլին, սա վատ լուր է՝ հատկապես Ռուսաստանի հետ առևտուր անող գործարարների համար:
  • Փոխարժեքը տնտեսության ջերմաչափն է, եթե կա արժեզրկում, ուրեմն կա տնտեսության թուլացում:
  • Ճգնաժամային վիճակում գտնվող երկրներից ֆինանսական միջոցների և մարդկանց խնայողությունների փախուստ է տեղի ունենում, այդ դեպքում՝ գուցե նաև դեպի Հայաստան:
  • Էներգակիրների նկատմամբ էմբարգոյի առումով Եվրոպան շատ ավելի վատ վիճակում է հայտնվելու, քան ԱՄՆ-ը:
  • Ըստ միջազգային որոշ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով թուլացնում է Եվրոպան. կա նաև Չինաստանի գործոնը, էներգակիրների առումով Չինաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, դրա համար փորձում է չմտնել խաղի մեջ:
  • Կարճաժամկետ կտրվածքով՝ բավականին լուրջ ֆինանսական հոսքեր կգան Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով, բիզնեսի առումով հոսքեր դեպի Հայաստան դեռ շուտ չի լինի:
  • Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք մեքենաներ են գնում, երբ այդ գումարը կարելի էր ուղղել երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը:
  • Պարենային անվտանգության առումով Հայաստանը լուրջ խնդիրներ ունի, կառավարության արձագանքը վախեցնող է, գնաճը նորից գլուխ է բարձրացնում:
  • Գյուղատնտեսության ոլորտում վարկային ծանրաբեռնվածությունը բարձր է, 2018-ի ֆոնի վրա դա ավելի է խորացել, իշխանության եկած նոր ուժը պարտքերը ներելու խոստումներ տալով՝ ոչ ռացիոնալ սպասումներ էր առաջացրել:

Տեսանյութեր

Լրահոս