Խաչատուր Սուքիասյանի բանկը 17 դրամ է վերցնո՞ւմ ամեն քաղաքացու ամեն դոլարից․ PressTime.am
Ներկա իշխանության, այսպես կոչված, չկոռումպացված պատգամավորներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի թալանի արկածները շարունակվում են։ Խաչատուր Սուքիասյանին է պատկանում ՀայԷկոնոմ բանկը։ Հենց այս բանկի միջոցով էլ Սուքիասյանը շարունակում է սողոսկել մարդկանց գրպաններ ու այնտեղից հանել վերջին գրոշները՝ ամեն քաղաքացու ամեն դոլարից՝ 17 դրամ։
Իհարկե Երևանի կեսն ունենալով իր ձեռքում՝ Սուքիասյանը չի բավարարվում։ Ինչպես ասում են, ինչքան շատ են տեսնում, այդքան շատ են տենչում։
Մամուլում տարածվում են տեղեկություններ, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում մարդկանց՝ իրենց հարազատների կողմից արտերկրից ուղարկված գումարը տալիս են դրամով։ Որպեսզի ընթերցողի համար ավելի հասկանալի լինի, նշենք, որ նախկինում, երբ արտերկրից որևէ մեկը դոլար էր ուղարկում, ապա այստեղ ստացողը ևս դոլարով էր ստանում իր գումարը, իսկ այժմ նշված բանկն այն տալիս է դրամով։
Գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ ՀՀ-ում այս պահին, կապված աշխարհաքաղաքական զարգացումներով, դոլարի մեծ պահանջարկ կա, ու բազում օտարերկրացիներ գալիս են ՀՀ դոլար գնելու նպատակով։ Դոլարի առք ու վաճառքի կուրսերի տարբերությունն այժմ 12-17 դրամ է։ Երբ բանկը դրսից ուղարկված արտարժույթը դրամով է տալիս քաղաքացուն նշանակում է, որ բանկը քաղաքացու ամեն դոլարից պահում է 17 դրամ։ Մի պահ պատկերացնենք, թե քանի հոգի է արտերկրից գումար ստանում և թե ամեն դոլարից 17 դրամ պահելը որքան մեծ գումար է ստացվում։
Մյուս խնդիրն այն է, որ Հայէկոնոմ բանկը քաղաքացուն վաճառքի փոխարեն գումարը տալիս է առքի կուրսով։ Նշենք, որ առքի կուրսն ավելի ցածր է, քան վաճառքի։
PressTime.am-ը փորձեց բանկից տեղեկություն ստանալ այս ամենի մասով՝ հասկանալու համար՝ արդյո՞ք լուրերը համապատասխանում են իրականությանը, և եթե այո, ապա ինչու են քաղաքացիներից «գողանում» այդ գումարները։
Բանկը մեր զանգերին չպատասխանեց։ Ընդ որում, մենք զանգահարել ենք համացանցում առկա և մեր ձեռքի տակ եղած բոլոր հեռախոսահամարներով։ Մենք կապ հաստատեցինք Հայէկոնոմ բանկի կառավարչի հետ, ով հրաժարվեց մեկնաբանել այս լուրը՝ պնդելով, որ մենք իրավունք չունենք զանգել իր անձնական հեռախոսահամարին։ Նա հորդորեց կապ հաստատել բանկի համապաստախան բաժնի հետ։ Իսկ պնդմանը, որ բանկից որևէ մեկը մեր զանգերին չի պատասխանում, ինքն էլ հանդիսանում է տվյալ բանկի կառավարիչ, այսինքն՝ պիտի պատասխանի հաճախորդներին և քաղաքացիներին հուզող հարցերին, պատասխանեց․ «Ուրեմն մոտեցեք գլխավոր բաժին»։
Նրանց այսպիսի պահվածքը բնական է, քանի որ աշխատակիցներն իրենց ղեկավարի փոխարեն չեն կարողանա պատասխանել ալան-թալանի հերթական դրվագի ծրագրի հետ կապված հարցերին։
Հատկանշական է՝ այս պատգամավորը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենակամային և խելացի քաղաքական այրերից է։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք իրենք հենց նույն կամքով ու խելքով են թալանում մի ողջ ազգի, որը պատերազմից հետո դեռ ոտքի չի կանգնել և որի ապրելակերպի վրա ուղիղ ազդում է համաշխարհային ծանր տնտեսական վիճակը։
Սուքիասյանի խոսքով, ինքն առաջնորդվում է միայն պետական շահով, որը վեր է կուսակցական շահերից, արդյո՞ք մարդկանց գրպաններ մտնելը պետական շահ է, եթե՝ այո, ապա եկեք ազգովի հետաքրքրվենք պետական շահով։
Փաստորեն, թալանը վեր է կուսակցական շահերից, և այն, այո, պետական շահ է։ Կեցցե նոր Հայաստանն ու «հնոտի» օլիգարխները։