COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 502 միլիոն 892 հազար 204: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Նա հստակեցրել է, որ հիվանդության պատճառների մասին հարցին կօգնի պատասխանել համաճարակաբանական հետազոտությունը, որը պետք է հաստատի վարակվածների միջեւ կապերը, հիվանդության առաջացման ռիսկի ընդհանուր գործոնները:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ծախսերի խնայողության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով չի նախատեսում այս տարի զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։
Ռուսաստանցի ֆիզիկական կամ իրավական անձանց ունեցվածքի որոնման հետաքննության ընթացքում, որը ձեռնարկվել է Իսպանիայի նոտարիատի գլխավոր խորհրդի կողմից, հայտնաբերվել են չորս զբոսանավ, նավերի մեկ կայանատեղ եւ 29 անշարժ գույք: Այդ մասին հաղորդել է իսպանական El Paվs թերթը:
Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել է 2016 թվականից: Այդ մասին հաղորդել է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:
Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչեւ 125,5 միլիոն: Աապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը:
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսն ապրիլի 20-ից մինչեւ 26-ը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 110,7 դոլար՝ մեկ շաբաթ առաջվա 101,4 դոլարի դիմաց, ասված է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
2022 թվականի հունվար – մարտին Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 71,3 միլին դոլար, ինչը 11 տոկոսով քիչ է 2021 թվականի նույն ցուցանիշից: Այդ մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի՝ ապրիլի 15-ին հրապարակված տվյալները։
Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։
«Ես ապշում եմ, իշխանություններն իրոք ապրում են զուգահեռ իրականության մեջ: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է հայ մարդը, որը գիտակից և սրտացավ է հայրենիքի հանդեպ, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդի թեկուզ 680 հազարին, այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ունենա հայրենիքի հանդեպ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է
ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի շուրջ սեղմվող օղակի մասին, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունը պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի վարած հակաարցախյան և հակահայկական քաղաքականության դրսևորմամբ, ինչը, ի թիվս այլ խնդիրների, նաև միջազգային հարթակներում է հայկական շահը պաշտպանելու հարցում հետագայում առաջացնելու խնդիրներ։
Արցախն անընդունելի է համարում որևէ այլ կարգավիճակ, բացի ինքնորոշումից։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
Աղբյուրի տրամադրած տեղեկության համաձայն ՝ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել նոր ռազմական տեխնիկայի վրա, հիմնականում ՝ Կիևին օգնություն ցուցաբերելու համար:
Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ԱՄՆ-ին համարում է ամենամեծ սպառնալիք, այնուհետև՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, ապա այս տարի՝ 58․3։ Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Այս տվյալները, թուրք լրագրող Մուրադ Սաբունջուի փոխանցմամբ, տեղ են գտել «Մարշալ» հիմնադրամի վերջին հետազոտության մեջ։
Մինչ այս Պուտինի ամենացածր եկամուտն արձանագրվել է 2013 թվականին՝ 3,6 միլիոն ռուբլի:
«Ես չգիտեմ, թե ով է այն միջազգային հանրությունը, որին հղում է անում Փաշինյանը: Ես մտավախություն ունեմ, որ երբ նա և Ալիևը դիմում են միջազգային հանրությանը, նրանք ներառում են իրենց «դաշնակից» Պուտինին: Հաջորդ քայլերը կախված չեն միջազգային հանրությունից. Դրանք Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատվությունն են։ Բաքուն և Երևանը պետք է անդրադառնան այս խնդիրներին ուղղակիորեն և երկկողմանի»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահը:
Երբ 2020 թ. դեկտեմբերի 22-ին այն ժամանակ դեռ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, փաստաբան Արամ Վարդևանյանն ու Փաստաբանների պալատի՝ այդ ժամանակվա նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ հայտարարելով, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են՝ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, և պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն, Արթուր Դավթյանն ասել էր՝ ինքը կաշկանդված չէ, թող ներկայացնեն փաստեր, և ինքը կնախաձեռնի համապատասխան գործընթաց:
«Հանրապետություն» կուսակցության համար Արցախի հարցի լուծման նախընտրելի տարբերակը անջատում՝ հանուն փրկության տարբերակն է, որին հասնելուն համար պետք է միշտ պայքարել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյան և ՔՊ-ականների Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջին տարակուսելի հայտարարություններին:
«Արդյոք կա՞ մեկ հայ աշխարհի վրա, որ համաձայն է Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Կա՞ մեկ հայ, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այս որոշման հետ: Մենք խստորեն դատապարտում ենք Փաշինյանի այս որոշումը: Փաշինյանն իրավունք չունի Արցախին պարտադրել թշնամու լծի տակ ապրել: Հիշեցնենք, որ դա ինքն է որոշել Ալիևի հետ: Եվ այս որոշումը նշանակում է՝ Արցախի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ Արցախի շուրջ միասնականությունը, ի վերջո, Հայաստանին ի նպաստ կեցվածք է, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի և Էրդողանի նպատակն Արցախը չէ միայն, այլ Հայաստանը:
Արցախի Հանրապետության դրոշը հասավ Նոր Հաճըն և Նոյեմբերյան: ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները այս անգամ էլ Արցախի պետական խորհրդանիշը վեր խոյացրին Նոր Հաճընի եկեղեցու հարևանությամբ ու Նոյեմբերյան քաղաքում:
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչ թե հայտարարել են, որ պատրաստվում են Արցախը հանձնել, այլ արձանագրել են, որ իրենք դա կատարել են»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության հարցերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների համատեղ իրականացմանը:
Թուրքիայում 2023թ. սպասվող ընտրություններին ընդառաջ և աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս փուլում Թուրքիան ավելի ակտիվ դիվանագիտական աշխատանք է սկսել մի շարք ուղղություններով, որոնցից մեկն ուկրաինական իրադարձությունների թատերաբեմն է, մյուսը՝ Հարավային Կովկասը:
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: