Ռուսական միջմոլորակային ExoMars և «Վեներա-Դ» առաքելությունների մեկնարկն անորոշ ժամկետով հետաձգվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ մոտ ապագայում կրկին Բրիտանիայի քաղաքական գործիչների ու խորհրդարանականների «ստոպ-ցուցակ»-ը կընդլայնվի:
Ռուսաստանի էմիգրանտները Գերմանիանում նույնպես պաշտպանություն կստանան արագ և առանց բյուրոկրատական ձգձգումների:
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը կարծում է, որ Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը չի նշանակում, որ երկիրը մտնում է պատերազմի մեջ:
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ուկրաինական կողմի հաշվարկով, մահացել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող:
Շատերն են այդ հարցը տալիս, թե ինչո՞ւ էր պետք Աղվան Հովսեփյանի վերաբերյալ այս գործը: Սա ընդհանուր ֆոնի մեջ պետք է դիտարկել, երբ անընդհատ գոռում-գոչում են, որ նախկին իշխանավորներն ապօրինի արարքներ են կատարել, կոռուպցիոն գործարքներ և այլն, պետք է ինչ-որ ձև հիմնավորել:
Բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք հարցաքննվել են. ոչ ոք չի հաստատել մեղադրանքը. պաշտպաններ:
«Դեմ ենք Հայաստանի թուրքացմանը». Փաշինյանի այցը Գյումրի ուղեկցվում է բողոքի ակցիայով:
Ընդհանուր խոսակցության ժամանակ Աղվան Հովսեփյանի հայտնած ցանկությունը դարձել է դրդչության հանցակազմ:
Նույնիսկ Շանթի Յուրայի տված ցուցմունքներով՝ խարդախության հանգամանքը չի հիմնավորվում. Էրիկ Ալեքսանյան:
Ռումինիայի իշխանությունները որոշել են ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ:
Ինչ-որ տեղ ուրախ ենք, որ գործը մտել է դատարան. Գագիկ Խաչիկյան:
Մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը նրան 1.5 տարի անգամ չեն հարցաքննել. Երեմ Սարգսյան:
Փորձում են ապօրինի ազդեցություն գործադրել արդարադատության նկատմամբ. փաստաբան Մանթաշյան:
Պատահական չէ, որ ո՛չ Նիկոլի, ո՛չ մյուս «նիկոլների» շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» արտահայտությունը։
Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միանգամից մտել է նախարարի «դերի» մեջ և, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «առաջին իսկ օրից մառոզ է անում, բոլորին պատեպատ է տալիս»: Նախօրեին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը:
Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։
Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:
Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, ով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ–ն էր, ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև:
Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։
Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար:
Հասարակածային Գվինեայից Մալթա ուղևորվող առևտրային նավը Թունիսի Գաբես քաղաքի մերձակայքում խորտակվել է: Անձնակազմի յոթ անդամներին հաջողվել է տարհանել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ պաշտոնյաներ առաջիկա շաբաթ կայցելեն Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով: