ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց, որ անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։
2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն:
Դիտարկմանը՝ մոտավորապես նույնը նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, նա այսպես արձագանքեց. «Դե, Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ հույս վաճառող է, և չի բացառվում, որ զուտ անձնապես ինքը հավատում է դրան: Երբ ինչ-որ պատառիկներ դնում էին իր գրքից, ինքը նման բաների սիրահար է: Ինքը մարդ է, որ ինչ-որ մի բան լսում է, գաղափարը իրեն դուր է գալիս, սկսում է հավատալ և փորձում է կողքիններին էլ հավատացնել»:
«Ցավոք, հազարավոր կորուստներ էր պետք, նաև հայրենիքի 1/3-ի կորուստը, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը, իսկ դառը ճշմարտությունը այն է, որ այսպես կոչված՝ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը 04․12․2020թ.:
Ռուսաստանցիների ավելի քան կեսը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագարած հրամանագրով` Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ–ին դիմելու ՀՀ իշխանությունների գաղտնի ծրագրի վերաբերյալ։
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը հայտարարություն է տարածել:
Արդարադատության նախկին նախարար ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։
168.am-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը:
Ոչ ոք ինձնից չի ուզել այդ կադրերը, բայց դրանք այս պահին յութուբում են, և բոլորը տեսնում են: Այդ ամբողջ փախնող զորքին մարդիկ տեսնում են, գիտեն: Այդ նկարահանումը կատարվել է մեր կողմից: Ֆիզուլիում են եղել դեպքերը, երբ «Սիսական» գնդի հրամանատար կոչեցյալը՝ Վազգեն Հակոբյանը, փախել է զորքի առջևից, և ամբողջ զորքը: Յութուբում հստակ երևում է, հարցնում ենք՝ բա ո՞ւր է ձեր հրամանատարը, զորքն ասում է՝ առջևից ինքն է գնում: Այսինքն, փախնող հրամանատարն ինքն է, և նման հրամանատարին նշանակում են պաշտոնի:
Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին:
«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առևանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտոնական Երևանը չի արձագանքում։ Ալիևը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։
Օրերս տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկացրեց, որ արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) ներկայիս պետ Արթուր Գոյունյանը։ Վերջինս 2017-2019թթ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա, որը կլինի այս պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն՝ բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական արդյունավետ շփումներով, նախարարությունների և գերատեսչությունների գծով կառուցողական փոխանակումներով:
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը:
«Իշխանությունը հասարակությունից վախենալու բան ունի, շատ լավ հասկանում է, որ պատերազմի արդյունքում ինքը կորցրել է լեգիտիմությունը, և այսօր դրված է իր հեռացման հարցը և նոր ու օրինական իշխանություն ձևավորելու հարցը։ Հասկանալի է, որ նոր ու օրինական իշխանության ձևավորման համար պետք է անցումային, ժամանակավոր կառավարություն, որը պետք է կարողանա կազմակերպի նոր ընտրությունները։ Այս պարագայում ընդդիմությունը գնացել է հենց այդ ճանապարհով՝ ընտրվելով Վազգեն Մանուկյանին, պայմանով, որ նա մեկ տարի անց չի մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ քաղաքագիտական իմաստով ընդդիմությունը ներկայացրել է դասական օրինակ, թե ինչպես պետք է գնալ իշխանափոխության և բավարարել հանրության պահանջը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր մի ոստիկան ինձ ասեց բառացիորեն հետևյալը՝ Մելիքյան, ձեզ 2 շաբաթ ժամանակ, եթե էս [xxx]-ին ռադ չանեք, ինձնից նեղանալ չլինի, Մելիքյան, լուրջ եմ ասում։ Ում որ պետքա՝ փոխանցիր։
«Թուրքիան արդեն վաղուց ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։
Այն, որ քաղաքացիներն են բանակցում սահմանների գծման ժամանակ, վկայում է այն մասին, որ այս պահի դրությամբ հայկական պետականություն գոյություն չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Սոթքի հանքավայրում, Սյունիքի Տեղ գյուղում քաղաքացիները ստիպված եղել բանակցել թշնամու հետ, և հարցին՝ որտեղ ենք թերացել, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել։