Մարուքյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։
Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»: