Նախ, ընտրողները այդ ձայները տվել են երկու տարի առաջ, և նրանց զգալի մասը այսօր արդեն հիասթափվել է այդ ընտրությունից, այլապես նույն այդ ընտրողներն այսօր տասնյակ հազարներով դուրս կգային փողոց՝ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին։
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, և ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման և Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ և պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի և Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր եւ անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Ապարանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կայացած հանրահավաքը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով։ Մասնակիցները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բրազիլական Gol ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի առեւտրային թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով՝ 2019 թվականի գարնանը դրանց շահագործումը կասեցնելուց հետո:
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը հրապարակել է Reuters գործակալությանը:
COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի կողմից, 70,4 տոկոս միջին արդյունավետություն է գրանցել մինչեւ 55 տարեկան մարդկանց շրջանում. ավելի բարձր տարիքի անձանց շրջանում հետազոտություններ չեն անցկացվել:
Իրանը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին:
COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել է 68 մլն 161 հազար 156-ի:
«Իմ ասածը դոգմա չէ: Ես ասում եմ իմ անձնական կարծիքը: Դուք ասում եք` ո՞վ, ես էլ պատասխանում եմ` երբ որ 1991-2020թթ. եղած բոլորը կհեռանան, տեսադաշտը կբացվի: Այս պահին չենք տեսնում ոչ ոքի, որովհետև տեսադաշտը փակ է»,- ասաց Միքայել Սրբազանը` հավելելով, որ բացառություն չի անում ոչ մեկի, այդ թվում` նախագահ Արմեն Սարգսյանի համար, որքան էլ որ նրան հարգում է անձնապես:
Հայաստանն ապրում է երեք իրականություններում։ Մի իրականությունում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը, «ժողովրդի վարչապետը», ով ապրում և աշխատում է մի քանի պատեր կազմած հարյուրավոր, գուցե հազարավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների պաշտպանության ներքո գտնվող ապարանքներում ու պետական շենքերում։ Մյուս իրականությունում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի քաղաքական ուժերն են, հարյուրավոր համայնքները, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները, գիտնականներ, մտավորականներ։
Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթվանից լրացուցիչ սահմանափակումներ կսահմանի ամբողջ երկրի կրթական եւ սպորտի բնագավառում:
Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կողմից մերժում ստանալուց հետո Ադրբեջանն Արցախի ազատագրված տարածքներին տիրանալու հարցը այլ կերպ փորձեց լուծել՝ Սորոսի և օտար գործակալական ցանցի միջոցով իշխանափոխություն իրականացրին Հայաստանում, իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որն էլ հանձնեց Արցախը:
«Ադրբեջանն անընդհատ պրովոկացիաներ է անում, փորձում մեծացնել հայ հասարակության դժգոհությունը. տորթերը, երաժշտությունը, հայ գերիների վերադարձի ձգձգումը նույնպես նրա համար է, որ լարվածություն ստեղծվի: Իրենք ուզում են, որ, ինչպես Էլչիբեյի ժամանակ Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և մեր հաղթանակները նաև Արցախում դրա ֆոնին էին, այնպես էլ ՀՀ-ում լինի, ծնկի բերեն մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ միաժամանակ կոչ անելով մեր Արցախի հայրենակիցներին՝ քանի դեռ ռուսական զորքն այնտեղ է՝ անպայման վերադառնալ, որովհետև ռուսական զորքը չի կարող ամայի տարածք պահել:
Պոպովայի խոսքով՝ միջազգային համագործակցությունն սկսվել է դեռ այս տարվա հունվարին, երբ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնն ընդգրկվել է եվրոպական լաբորատորիաների ռեեստրում, որոնք ԱՀԿ-ին աջակցում են COVID-19-ի հետ կապված ախտորոշմանը:
Երկար դադարից և, ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ շարունակում են շեշտել՝ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը։
Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին:
Վրաստանի «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում կնախաձեռնի հանձնախմբի ստեղծում, որը կհետաքննի խախտումներն անցած խորհրդարանական ընտրություններում, եւ խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակի վաղաժամկետ ընտրություններ:
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի պաշտպանական բյուջեին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի գազատարների նկատմամբ:
Անկախ պետությունների համագործակցության դեկտեմբերի 18-ին կայանալիք հերթական գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
«Սրբե՛ք ձեր արցունքները, ուշքի՛ եկեք, մի մարդու նման ոտքի կանգնեք ու պահանջե՛ք, պահանջե՛ք այնպես անառարկելի ու արժանապատիվ, ինչպես կարող եք միայն ԴՈԻՔ». Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։