COVID-19-ով ախտահարվածների թիվն աշխարհում գերազանցել է 68 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել է 68 մլն 161 հազար 156-ի: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Նրա տվյալներով՝ ընդամենը կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից աշխարհում մահացել է 1 մլն 555 հազար 138 մարդ, բուժվել է 43 մլն 889 հազար 842-ը: Հիվանդացածների եւ մահացածների թվաքանակով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել Է COVID-19-ով վարակման 15 մլն 159 հազար 237 դեպք եւ 286 հազար 189 մահվան ելք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս