Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Գիշերը նորմալ է անցել, որևէ արտառոց դեպք չի եղել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան։ Լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերի վերաբերյալ, դասախոսություններ հայտնի մարդկանց կողմից, շփում քաղաքացիների հետ, օրվա ավարտին ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:
Յոթի խմբի երկրներն ակնակալում են, որ Ուկրաինայի լրացուցիչ օգնության ընդհանուր ծավալն ընթացիկ տարում եւ դրանից հետո կգերազանցի 24 միլիարդ դոլարը: Այդ մասին ասված է «յոթնյակի» ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավաների հանդիպման արդյունքներով տարածված հայտարաության մեջ, հանդիպում, որը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Վաշինգտոնում:
Ապրիլի 10-12-ը Ֆիլիպիններում մոլեգնած «Ագատոն» («Մեգի») արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի, ավելի քան 2 միլիոն մարդ տուժել է տարերքից, հետեւում է Ֆիլիպինների տարերքների ռիսկերի նվազման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի հաշվետվությունից։ Ավելի վաղ խորհուրդը հաղորդել էր 175 զոհի մասին:
ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները մարդասիրական օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու համար, ապրիլի 20-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։
Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի, գրոհ, որը հասցվել է Իսրայելի դեմ հրթիռի արձակումից հետո: Այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել: Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել:
Քանի գոռում եք թալան, ձեզանից սրանք ամենակարևորն են թալանել` ձեր հայրենիքը ու մեր եղբայրների, ընկերների կյանքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով:
Հնդկաստանը մոտ օրերս Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը դեղորայքի տեսքով: Ապրիլի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռ. Ռավինդրան:
Չնայած Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության հարաբերական կայունությանը, կորոնավիրուսի համավարակի ավարտվելու մասին դեռ չպետք է խոսել: Այդ մասին հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
Ճապոնական Toshiba Group-ը դադարեցրել է Ռուսաստանում ներդրումները Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին: Այդ մասին ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ:
Կա տպավորություն, որ այս օրերին Ազատության հրապարակում ծավալվող գործողությունները կարող են լինել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությունը» կանխող վերջին միջոցը։ Եթե տեղի չունենա հրապարակի ռեսուրսի կապիտալիզացիան, իշխանությունը դա կօգտագործի որպես սեփական քայլերի լեգիտիմացման միջոց՝ այս օրերին իր դեմ գեներացվող բողոքն օգտագործելով իր շահերի օգտին և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ։
Ի դեպ, նա նշել է` ԱԽ համապատասխան նիստին չի եղել, բայց հավատում է` ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, որ պատերազմի 4-րդ օրը առաջարկել է կանգնեցնել մարտական գործողությունները:
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում հրապարակված 30 կետանոց հայտարարությունը 30 տարիների ոլորտային աշխատանքներն ու համագործակցությունն էին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ:
Ավելի քան հինգ միլիոն մարդ է Ուկրաինայի տարածքը լքել փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) պորտալում հրապարակված տվյալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:
Նա տեղեկացրել է, որ Գուտերեշը ցանկություն է հայտնել քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված հրատապ քայլերը, ինչպես նաև խոսել մուլտիլատերալիզմի ապագայի մասին:
Հայաստանի և Արցախի պատմությունն ու իրականությունը խեղաթյուրելը, հայկական ամեն բան ադրբեջանական հրամցնելը լավ է ստացվում երկու մարդու մոտ՝ Ալիևի և Փաշինյանի: Եթե Ալիևի նպատակները պարզ են, տարօրինակ ու անընկալելի են Հայաստանի ղեկավարի շարժառիթները:
Ռուսաստանի և Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։
5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հազարավոր մարդիկ իրենց ցավակցում են, բայց պետք չէ զոհվածների ծնողներին ցավակցել, այլ միանալ և նրանց հետ իրենց տղաների երազանքին տեր կանգնել.
Քաղաքականության մեջ սիմվոլները շատ կարևոր են։ Պատահում է, երբ սկզբնապես որևէ խորհրդանիշի առանցքի շուրջ ձևավորվում է շարժում, գեներացվում է գործընթաց։ Լինում է նաև հակառակը՝ երբ արդեն իսկ տեղի ունեցած գործընթացները, հանրային-քաղաքական իրադարձություններն են դառնում խորհրդանիշներ ծնողներ՝ վերարժևորելով ու վերափոխելով նախկին՝ միանգամայն այլ իմաստ ունեցած սիմվոլները։
Արցախը չի՛ վաճառվում. Նիկոլին ոչ ոք իրավունք չի տվել մեր հայրական տունը վաճառելու. Աշոտյան
Ռումբի մասին հաղորդման պատճառով Սանկտ-Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի այցելուներին սկսել են տարհանել: Այս մասին ասվում է թանգարանի « ВКонтакте»-ի էջում արված գրառման մեջ:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է: