Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր․ Փաշինյանի ամենամեծ մանիպուլյացիան
Հայաստանի և Արցախի պատմությունն ու իրականությունը խեղաթյուրելը, հայկական ամեն բան ադրբեջանական հրամցնելը լավ է ստացվում երկու մարդու մոտ՝ Ալիևի և Փաշինյանի: Եթե Ալիևի նպատակները պարզ են, տարօրինակ ու անընկալելի են Հայաստանի ղեկավարի շարժառիթները:
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար առաջ է մղում ակնհայտ ադրբեջանական թեզեր ու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է հնչեցնում: Օրինակ, Շուշիի մասին:
Բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերն ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ այն երբեք չի եղել բանակցությունների սեղանին, չի եղել սակարկման առարկա, բայց դա չի խանգարում սեփական կետից բանակցող Նիկոլ Փաշինյանին պնդել հակառակը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հերքվում են ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:
«Պատերազմը Շուշիի համար է եղել»,- ԱԺ–ում իր վերջին ելույթում պնդում էր Փաշինյանը՝ հայտարարելով, որ առանց Շուշին տալու՝ այն կանգնեցնել հնարավոր չէր:
Այս հայտարարությունը նախկինում մի քանի աղբյուրներից հերքվել է, բայց Փաշինյանը շարունակում է կրկնել այն ու ստիպում է հանրության տեղյակ ու գիտակից հատվածին լարվել, իսկ անտեղյակներին՝ մանիպուլյացվել։
Ո՞րն է նպատակը, ինչո՞ւ է երկրի գլխավոր դեմքը պարբերաբար ստում, ապա փորձում այն հիմնավորել ու արդարացնել՝ դրանով ավելի խորացնելով իրավիճակը:
Շուշիի վերաբերյալ նույն կեղծիքը նա կրկնել է պարբերաբար, որոշ ձևակերպումների տարբերությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում