Իսրայելը գիշերվա ընթացքում երկրորդ անգամ է խոցել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտները
Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի, գրոհ, որը հասցվել է Իսրայելի դեմ հրթիռի արձակումից հետո: Այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտին ի պատասխան Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտներին բանակի նախորդ հարվածի ժամանակ (իսրայելական ինքնաթիռների դեմ) զենիթային գրոհի, ինչպես նաեւ ի լրումն այս գիշեր ավելի վաղ հասցված հարվածի: Զենիթային կրակը չի խոցել թիրախը: Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել»,- ասված է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունում ավելի վաղ հաղորդել են, որ ապրիլի 20-ի երեկոյան արմատականները Գազայից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Kan ռադիոկայանի տվյալներով՝ արկը չի կալանվել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգով եւ ընկել է Սդերոտ քաղաքի շրջանում՝ պաղեստինյան միջատարծքի հետ սահմաի մերձակայքում՝ պատճառելով վնաս:
Ի պատասխան իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերն առաջին անգամ Գազայի հատվածում խոցել են «զինվորական պահակետը եւ թունելի մուտքը, որը տանում է հրթիռային շարժիչների արտադրության համար օգտագործվող հումքի ստորգետնյա համալիր», հայտնել է մամուլի ծառայությունը: Դրանից հետո պաղեստինցի արմատականները միջատարծքից դեպի Իսրայել են արձակել եւս չորս հրթիռներ, որոնք կալանվել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով, իսկ այնուհետեւ՝ եւս մեկ հրթիռ, որը չի հասել Իսրայելի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: