Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 140 հազար 877-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 210 հազար 788 դեպքից 6 մլն 952 հազար 077-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1246 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 221 հազար 469 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 400 հազար 435 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 820 հազար 130-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս