Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք մտքովս չէր անցնի, որ Բբանակի օրը ֆեյսբուքում շնորհավորելուց առաջ էսքան երկար կմտածեմ։ Ու էդպես էլ չես կողմնորոշվում՝ ինչ խոսքերով շնորհավորես, երբ հավերժ զինվոր, հավերժ սահմանապահ Աբգար ունես։
Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս օրվան՝ հունվարի 28-ին, երբ մենք ամեն տարի մեծ հպարտությամբ, ոգևորությամբ, հանդիսավոր նիստերով, երգերով, կենացներով, մաղթանքներով տոնում էինք Բանակի օրը։
Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո նախ՝ 17 քաղաքական ուժերը, ապա՝ Հայրենիքի փրկության շարժումը սկսեց պահանջել Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, որին պետք է հաջորդեր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որն էլ երկիրը պետք է տաներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Շուշին ադրբեջանակա՞ն է: Հայոց բանակի կազմավորման օրը պատերազմը տանուլ տված, Եռաբլուրում ծաղկեպսակ դրած երկրի ղեկավարը, որն իրեն համարում է այդ պարտության պատասխանատուն, բայց ոչ թիվ 1 մեղավորը, լրագրողի հնչեցրած այս պարզ հարցին հարցով հակադարձեց՝ անպատասխան թողնելով բուն հարցը՝ իր կարծիքով՝ Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մի խումբ կուսակցություններ հայտնել են, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա իրենք չեն մասնակցի: Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ 3 լրատվամիջոցի տված իր հայցազրույցում, պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին, ասաց՝ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ, «մասնակցելու ենք և կրելու ենք»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանին հունից հանեց Շուշիի վերաբերյալ լրագրողի հարցը
Առանց վարչապետի պաշտոնում մեկ այլ թեկնածուի նշանակման հնարավորության արտահերթ խորհրդանական ընտրությունների գնալու՝ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի չհաջողված առաջարկից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Իշխանությունը փորձում է ճանապարհ ձևավորել, որով կկարողանա ընտրությունների գնալ՝ առանց ցնցումների»
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վստահ է՝ բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկն իր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով իր պարտականությունները:
Իրավական մեթոդներով քաղաքական խնդիրները լուծելը սովորաբար բավական վատ է ստացվում. քաղաքագետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին,- ասաց Վեհափառը, ապա պատասխանեց լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ դիմեն Հռոմի պապին,- Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլեր ձեռնարկում»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ասում եմ՝ տեսնես՝ ինչու՞ էր այսօր առավոտյան այդքան ջղաձիգ երկու հարյուրից ավելի թիկնապահներով անամոթաբար Եռաբլուր սողոսկող վախկոտը…
«Ինչո՞ւ է ներդրվում Ազգային Ժողովն ինքնալուծարելու մեխանիզմը» թեմայով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
Արցախյան պատերազմը մեզ պարտավորեցրեց հիմնել մի կառույց, որը պիտի իր ուսերին կրեր թշնամիներով շրջապատված երկրի պաշտպանության սուրբ պարտականությունը։ Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության ապահովումն է, որն էլ նպատակից գործ դարձավ և արդյունքում հայոց բանակի կազմավորման հիմքը դրվեց։
Բանակի օրվան նվիրված օրը մեր պետական տոնացույցում առանձնահատուկ տեղ է գրավում։
Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը:
Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են կարևորում՝ հնարավոր առաջադրման, Ստեփանակերտի նախագահական շենքի անվնասության, գործող իշխանության պատմական սխալների, հիմնական մեղավորին տրված բնորոշումները և այլնի մասին, ընդհուպ մինչև բաճկոնի՝ ոճային լինելը։ Եվ սա նորմալ է՝ մարդիկ տարբեր ընկալումներ են ունենում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարելու արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնելու զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը:
Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը:
Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:
Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։
Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:
Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:
Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, եւ երկու երկրները միմյանց հետ կապված են դարավոր ամուր կապերով, վերջին շրջանում ՀՀ-ում ռուսական կողմնորոշման եւ պրոռուսական հայացքների ակնհայտ անկում էր նկատվում, եւ ընդհակառակը՝ հակառուսական տրամադրությունների ավելացման միտումներ էին արձանագրվում:
Մեր տեղեկություններով, կառավարությունում նախօրեին փակ քննարկում է տեղի ունեցել կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ։