Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվը, ինչը երբեք նրանց չի ներվելու․ բանակի մասին մեր երգերը և կենացները հնչելու են միշտ․ Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Բանակի օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս օրվան՝ հունվարի 28-ին, երբ մենք ամեն տարի մեծ հպարտությամբ, ոգևորությամբ, հանդիսավոր նիստերով, երգերով, կենացներով, մաղթանքներով տոնում էինք Բանակի օրը։
Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել են տարիներ շարունակ ձևավորված և կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվը, ու դեռ շարունակում են իրենց ամբարտավան գոյությամբ տրորել մեր հոգին և ոգին։ Դա երբեք իրենց չի ներվելու։ Հայկական բանակի մասին մեր երգերը և կենացները հնչելու են միշտ։ Առանց բանակի պետությունը գոյատևել չի կարող։ Մենք կփրկենք մեր պետականության կործանումը այս խուժանի ձեռքերից և վերստին կբարձրացնենք մեր փառահեղ դրոշը, կվերականգնենք մեր զենքի ու զորքի փառքն ու պատիվը։
Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատու հրամանատարներ ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանային հատվածներից մեկու՝ պլանային հրամանատարաշտաբային վարժանքներից մեկի ժամանակ»։