«Երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ, ՀՀ-ից փախել է 372 800 մարդ, իսկ 2018-ից հետո ետ է եկել 41.000-ը». Հայկ Գևորգյան
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին պարգեւատրումների մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները՝
Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ցանկանում են արգելելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով` պահանջը տարածվելու է նաև առցանց ԶԼՄ-ների վրա։
Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Գեղամ Նազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես ատելության դրսևորում։
Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:
Վստահաբար՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում ԱՄՆ դիվանագետների աչքից չեն վրիպել և այսօր էլ չեն վրիպում Հայաստանում տեղ գտնող ակնհայտ քաղաքական հետապնդումները, դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումները, դատավորների կառավարելիության նպատակով շրջանառության մեջ դրվող օրենքների նախագծերը։ Այլ հարց է երկարատև լռությունը, կամ երբ և ինչ նպատակով այն օգտագործվեց և ինչ նպատակով դեռ կօգտագործվի։
Անուշ Բեղլոյանը մանրամասնում է իր աղմկահարույց հայտարարությունը՝ ՈւՂԻՂ
աշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը դեռևս պահպանվում է, այսինքն՝ այն հայտարարողները կարծում են, որ առկա է դրա համար հիմք ծառայող 6 հանգամանքներից առնվազն մեկը։ Ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի 2րդ հոդվածի այդ հիմքերը 6-ն են՝ պատերազմ, պատերազմի վտանգ, ՀՀ տարածքի ռմբակոծում, ՀՀ ԶՈՒ-երի վրա հարձակում, երրորդ պետության տարածքի օգտագործում ՀՀ դեմ հարձակվելու համար։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել:
Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:
Երեկ Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Նիկոլ Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, փորձում է փոփոխություն կատարի»,- այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դատական օրենսգրքում կատարվող փոփոխություններին:
ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար:
Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին քիչ առաջ կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը՝ բերման ենթարվածների մեջ էր նաև ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն:
Վերաքննիչ դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորման միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
«Օր չկա, որ «Իմ քայլ»-ի որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, որևէ պատգամավոր խայտառակ արտահայտություն չանի, որևէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը: Երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դավաճանական ձևակերպումը Շուշիի մասին, մեկ ավելի հիմարությամբ փորձում էր հիմնավորել, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա կին Ջիլլը փետրվարի 2-ին հարգել են ԱՄՆ-ի Կոնգրեսում անկարգությունների տետեւանքով զոհված՝ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիքի հիշատակը:
Ազգային ժողովի դիմաց վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ապազգային իշխանության գործունեության դեմ:
6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ – արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
«Բողոքի ձայն՝ ապազգային իշխանության գործունեության դեմ». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների համատեքստում ավտորիտար պետությունները գերակայություն ստացան, կարծում է National Endowment for Democracy հաստատության ավագ վերլուծաբան Միրիամ Լանսկոյը: Ըստ նրա՝ այդ օրերին արձանագրված միտումները տարակուսանք են առաջացնում. եթե 2016-ին, երբ ՀՀ-ում իշխանության էր նախագահ Սարգսյանը, ՌԴ նախագահ Պուտինը երեք-չորս օրից հետո կողմերին ստիպեց նստել բանակցային սեղանի շուրջ, ապա այսօր նույն այս գործընթացը տևեց շուրջ մեկ ու կես ամիս, որի շուրջ մոտեցումները տարատեսակ են մեկնաբանվում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: