«Օր չկա, որ «Իմ քայլ»-ի որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա». Գեղամ Մանուկյան

«Այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, ամեն օր խայտառակում է մեր երկիրը»,- այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Օր չկա, որ «Իմ քայլ»-ի որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, որևէ պատգամավոր խայտառակ արտահայտություն չանի, որևէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը: Երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դավաճանական ձևակերպումը Շուշիի մասին, մեկ ավելի հիմարությամբ փորձում էր հիմնավորել, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728