Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

1950թ․ ծնված անգլիացի Միշել Դիքինսոնը 1986թ․ հաստատվել է Թուրքիայում՝ դասավանդելով տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2006թ․ Դիքինսոնը մեղադրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ 2011թ․ անգլիացին բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Օրերս կայացրած վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Թուրքիան տվյալ գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728