Բաժիններ՝

Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են հանրային միջոցառումները

Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է փետրվարի 3-ից 17-ը:

Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, ապա այս անգամ որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728