«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում` օրակարգում է 2021 թ․ բյուջեի նախագիծը, որը, ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ, որեւէ տողով չի հուշում, որ գործ ունենք հետպատերազմական, խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ։
Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ամբիոնից ասաց. «Այստեղ մեզ մեղադրում են 2 տարվա մեջ ինչ-որ չարածների մեջ: Այո, չարեցինք, որոշ մարդկանց «Bentley»-ները, դղյակները չհասցրինք 2 տարվա մեջ սարքենք ԱԹՍ: Այո, մեղավոր ենք: Կուղղենք, էդ էլ կուղղենք»: Ելույթից հետո հարցրինք՝ ինչո՞ւ «Bentley»-ներն ու «դղյակները» չեն սարքել ԱԹՍ, եթե ԱԹՍ դառնալու ենթակա էին: «Դա մեր սխալն է եղել, օրենքի առումով բավականին թավիշ է եղել, որը սխալ է, պետք է վերաբերմունքը շատ ավելի խիստ և շատ ավելի արագ լիներ»,- ասաց նա:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռեւս 2000-ական թվականներից սկսած։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ եթե COVID-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութն ստանա եվրոպական եւ ֆրանսիական կարգավորիչների հավանությունը, ապա դրա օգտագործման ոչ մի արգելափակում չի լինի։
Համավարակի պատճառով Թաիլանդը կկարողանա հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել 2021 թվականին, ինչը կրկնակի պակաս է տասը միլիոն նախնական կանխատեսումից:
Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ:
Դուբայում փետրվարի 2-ից նոր «հակաքովիդային» միջոցառումներ են սահմանվել զբոսաշրջիկների համար:
Իշխանությունը հերթական դարակազմիկ նախաձեռնությունն է ներկայացրել, որով ցանկանում է հերթական սահմանափակումը հաստատել մամուլի նկատմամբ․ մի խումբ ուսապարկեր ներկայացրել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ այլևս արգելվելու է անանուն աղբյուրներից տեղեկատվության հրապարակումը։ Առաջին հայացքից խայտառակ ու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունն իրականում շատ օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի պարագայում։
Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին:
Հայաստանում կա ատելության, չարության ու մաղձի՝ թույլատրելիից մեծ չափաբաժին։ Այն որևէ տեղ արձանագրված ու արտահայտված չէ, բայց վստահաբար կա ինչ-որ տեղ օդում, հանրային գիտակցության ու ենթագիտակցության տիրույթում։
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, այն է՝ բացել օբյեկտները շաբաթ օրը չսպասելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակման չեղարկմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, ֆինանսիստ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, Թվիթերում գրառումը ռուսերեն է կատարել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ղազախստանի ՆԳ նախարարությունն Ալմաթիում գործարկել է երեխաներին հետեւելու փորձարարական համակարգը:
«Մարդիկ հիպոթեքով գույք են ձեռք բերում նորակառույց շենքում, երիտասարդ ընտանիք են, իրենք չեն հաշվարկել, ենթադրենք, որ այդ նորակառույց բնակարանին տարեկան պետք է 105.000 դրամ կամ 135.000 դրամ գույքահարկ վճարեն: Լրացուցիչ բեռ է, և իրենց կյանքի ծրագրավորման մեջ սյուրպրիզներն են կառավարության կողմից:
Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար:
Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում ընդդիմադիրներին կոչ էր անում տագնապի զգացողություններ չտարածել բնակչության շրջանում՝ հավելելով՝ եթե ցանկանում են իմանալ, թե ի՞նչ է անում իշխանությունը, պետք է նայել և տեսնել, որ իշխանությունն աշխատում է, մշակում սոցիալական աջակցության ծրագրեր։
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին:
Հաջորդ հարցին՝ այդուհանդերձ, եթե նման որոշում կա, արդյոք Արցախը թույլ կտա՞ կազմալուծելու իր բանակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ամենն անընդունելի է, որովհետև չունենալ սեփական զինված ուժեր՝ նշանակում է՝ ձեռքերն անզեն վեր բարձրացնել բոլորի առջև։
«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ սկզբից ևեթ միտումնավոր, շատ լավ կազմակերպված նուրբ քայլերի քաղաքականություն է տարվում, հիմա իրենք ուղղակի այս ծրագրի իրականացման այն փուլում են, որտեղ արդեն կարող են իրենց հակահայ, հային ոչնչացնող տեսակետները միջազգայնացնել և աշխարհին ներկայանալ, որ՝ մենք բավարարված ենք, պահանջներ չունենք, մենք թուրքին շատ ենք սիրում։ Դա նաև ունի հակառակ էֆեկտը, այնպես չէ, որ դա միայն դրսի լսարանին է ուղղված․ նրանք խաղում են ժողովրդի՝ խաղաղության մեջ ապրելու բնական ցանկության վրա։ Մարդիկ բոլորն էլ ուզում են խաղաղության մեջ ապրել, բայց մարդիկ չեն գիտակցում, որ այս պայմաններում խաղաղություն հաստատ չի լինելու, որ 2021 թիվը ավելի վատն է լինելու՝ բոլոր տեսակետներից, քան 2020թ․»։
ՀՀ իշխանություններն ակտիվորեն լծված են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների: Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:
«Ադրբեջանական մամուլում արագ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները, օրինակ՝ գրում են՝ «Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Շուշին ադրբեջանական է», հետո արդեն երկար իրենց հակապատմական, հակագիտական տեքստերն են տալիս այն մասին, թե ինչու է Շուշին ադրբեջանական։ Այսինքն՝ նյութը տալիս են, հետո տակը սկսում են իրենց աղբը լեգալիզացնել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան փետրվարի 3-ին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար Մարիո Դրագիին հանձնարարել է ձեւավորել երկրի նոր կառավարություն:
«Ազգային ժողովի իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր հայտարարել է, որ «մենք 30 տարի բանակ չենք ունեցել»։