«Չեմ ուզենա անակնկալը փչացնել, շուտով կսկսեն բուն գործողությունները». Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի դիմաց վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ապազգային իշխանության գործունեության դեմ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրի առջև ծառացած են ահռելի խնդիրներ՝ գերիներից մինչև սահմանների ճշգրտում, սոցիալական, բանակաշինության խնդիրներ, և մեր «վայ իշխանավորներն» այդ ամենը թողած միակ կարևոր խնդիրը համարում են կալանքի դատարանների ստեղծումը:
«Դատարաններ, որոնց միակ նպատակն է այստեղ հավաքված մարդկանց, որոնք այլախոհ են, հայրենասեր են, որոնք չեն ցանկանում, որ նման հիմար ձևով երկիրը կառավարվի դավաճանների կողմից, իրենց ավելի հեշտ ու ավելի հարմար կալանավորելու համար օրենքներ են… Բացի դրանից մենք մի երեսփոխան ունենք՝ Անուշ Բեղլոյան, որը երևի լավ չի հասկանում՝ ինքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավո՞ր է, թե՞ Միլի Մեջլիսի: Այսօրվա ակցիան միտված է նաև այդ տիկնոջը հիշեցնել, որ ինքը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է, ցավոք, այլ ոչ թե Միլի Մեջլիսի»,- ասաց Հայկ մամիջանյանը:
Դիտարկմանը, որ կան կարծիքներ, թե Հայրենիքի փրկության շարժումն իրեն սպառել է, բողոքի ակցիաներն էլ թույլ են, որևէ ազդեցություն չեն ունենում, Մամիջանյանն ասաց.
«Եկեք նայենք Հայաստանի քաղաքական օրակարգը, որը պտտվում է հայրենիքի փրկության շարժման շուրջ: Երկրորդ, քաղաքական օրակարգի այն ֆիկցիան, որը Նիկոլը ստեղծել է, այն է՝ իբր արտահերթ ընտրությունները նույնպես մեծամասամբ մեր իրականացրած ակցիաների արդյունքում է և առհասարակա այն փաստը, որ այս դավաճաններին շատ հաճախ, ամեն տեղ հիշեցվում է, որ իրենք դավաճան են, դա մեր և մեր ընկերների աշխատանքի արդյունքն է»:
Հարցին, թե այսօր ի՞նչ եք նախատեսում իրականացնել, Մամիջանյանը պատասխանեց, որ այն անակնկալ է.
«Չեմ ուզենա անակնկալը փչացնել, շուտով կսկեն բուն գործողությունները, կտեսնեք»: