Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է Արցախի հարցը

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է:

Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:

Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն:

Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728