Բաժիններ՝

Մյանմայում զինվորականներն ազատել են 400 մարդու, ներառյալ կառավարող կուսակցությունից պատգամավորների

Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ նրանց բոլորին հրամայված է վերադառնալ իրենց բնակարանները: Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ ՀԺԱԼ-ի ղեկավարությունը, ներառյալ կուսակցության առաջնորդ Աուն Սան Սու Չժին, տակավին գտնվում են տնային կալանքի տակ: Մինչդեռ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Տոկիոյում ճապոնիայի արտգործնախարարության շենքի մոտ մի քանի հարյուր մարդ ակցիա է անցկացնում Մյանմայում զինվորական հեղաշրջման դեմ:

Մյանմայի համայնքի ներկայացուցիչները, որոնք Տոկիոյի կենտրոնի նախարարությունների թաղամասում զբաղեցրել են Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության շենքի առջեւի եւ հարակից շենքերի մոտ մայթերը, բռնել են Աուն Սան Սու Չժիի դիմանկարները եւ վանկարկում են «Կորչի՜ գեներալների դիկտատուրան: Ազատությու՜ն Աուն Սանին» կարգախոսներ: Ցույցի վայրում կարգը հսկում են Ճապոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, իրավակարգի որեւիցե խախտման կամ ընդհարումների մասին չեն հայտնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս