Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծան աշխատանքը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: Փետրվարի 2-ին այդ մասին Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքի շարունակումը եւ անձնախմբի անդամներին հրավիրում ենք կոնֆերենց-դահլիճում միանալու մեզ ցանկացած ժամանակ եւ հաղորդակից դարձնելու իրենց կողմից կատարվող կարեւոր աշխատանքի մասին նորություններին»,- հայտարարել է նա: 2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ: Ինչպես նշում է The Hill թերթը, ԱՄՆ-ի երկու կուսակցությունների օրենսդիների կարծիքով՝ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են, որպեսզի զինվորականները բավականաչափ ուշադրություն նվիրեն տիեզերքին՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: