Բայդենը և նրա կինը հարգել են Կոնգրեսում անկարգությունների ժամանակ զոհված ոստիկանի հիշատակը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա կին Ջիլլը փետրվարի 2-ին հարգել են ԱՄՆ-ի Կոնգրեսում անկարգությունների տետեւանքով զոհված՝ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիքի հիշատակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի միավորումը:
Ավելի վաղ Սիքնիքի աճյունը տարվել է Կապիտոլիում հրաժեշտի արարողության համար: Ինչպես պարզաբանում են մամուլի միավորման լրագրողները, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը Կապիտոլիումի շենք են ժամանել փետրվարի 2-ի երեկոյան: Փետրվարի 3-ին ոստիկանի աճյուը կթաղեն Վաշինգտոնի մերձակայքի Առլինգթոնի ազգային գերրեզմանոցում:
Հունվարի 6-ին հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էր, ներխուժել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք, որպեսզի արգելեն անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ էր տարել դեմոկրատ Բայդենը: Բացի Սիքնիքից, անկարգությունների հետեւանքով զոհվել էր եւս չորս մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: