Բաժիններ՝

Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին: Այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը:

«Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ կոմիտեն հակամարտության քաղաքական կարգավորման կոչ է արել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728