ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպում են ունեցել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը և ռուս խաղաղապահները, որոնք Հայաստանի «ստրատեգիկ բարեկամներն» են, հնարավորություն են տվել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովել երկար ժամանակով և այդ ժամանակաշրջանը փորձել օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
«Զինվորներին դիտավորությամբ սխալ ուղղությամբ ուղղորդելու կոնկրետ փաստեր կան». Գեղամ Նազարյան
«Իմ որդին՝ Աբգարը, մյուս տղերքը՝ Գոռը, Տիգրանը, Դավիթը, Մենուան, զոհվեցին հիմնականում թշնամական ԱԹՍ-ի և հրթիռների հարվածներից: Չունեին պաշտպանիչ միջոցներ, մեր տղերքին հրամանով հանում և ուղարկում էին այնպիսի տեղեր, որտեղ անգամ խրամատներ չկային: Բայց դրա հետ մեկտեղ, մենք ունեն փաստ, որ պատերազմական օրերին 8 թե 9 պատգամավոր, որոնք Արցախ են գնացել՝ ստացել են օրապահիկներ, գործուղումայիններ»:
«Ո՞ր տրամաբանությամբ «Օմեգան» և «Ալֆան» պետք է ապրեն կառավարական առանձնատներում». Գեղամ Նազարյան
Քիչ էր երեկվա զառանցանքը, որը լսեցինք թշնամու հետ պանելային քննարկման ընթացքում, այսօր էլ, արդեն, Պառլամենտում, նույն պատգամավորը հնչեցնում է ոչ հայանպաստ, դավաճանակ մտքերի հերթական փունջը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ օրերս թուրքերի և ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ ինքը չի ասել, թե կարևոր չէ՝ ում տարածքն է Արցախը, կարևոր չէ, ով է սկսել պատերազմը, կարևորն այն է, որ հետ չնայեն ու գնան խաղաղության:
2020 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քաղաքացի Արթուր Ալբերտի Սաքունցը, ով հանդիսանում է «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ, ֆինանսավորվում է հայտնի օլիգարխ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի /Սորոսի հիմնադրամ/ կողմից, առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք, որն արտահայտվում է հետևյալում՝
Մակունցն ի գիտություն տեղեկացնում է՝ ՌԴ-ից ՀՀ վերադարձող օդանավերը դատարկ չեն․ Մակունց
«Հադրութցի Վահան Բադասյանին կալանքի սանկցիա եք տվել, դուք նրան զրկել եք մշտական բնակության վայրից». Նաիրա Զոհրաբյան
«Որքան հրաժարականն ուշանա, այնքան ատելությունն ավելի է մեծանալու, խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են: Մոռացեք այն մասին, որ հանկարծ զոհվածների ծնողները լռելու են, մոռանալու են իրենց վիշտը: Ո՛չ, պե՛տք է պատասխան տան, և մեր Նյուրնբերգն անպայման տեղի է ունենալու, և ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել այդ դատավարությանը, և իրենք թող նախաձեռնեն, որ դա օր առաջ լինի, որովհետև Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ, և դրա համար մի կարևոր գործոն կա՝ այդ դատավարությունը պետք է օր առաջ սկսվի»,- նշեց նա:
Չհամարձակվե՛ք. ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի՛ հանձնվել, Հայաստանը պատերազմ չի՛ պարտվել.Արման Աբովյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են COVID-19 կորոնավիրուսի ծագման հարցը, փետրվարի 3-ին այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այդ մասին հաղորդում են Պեկինի ԶԼՄ-ները
«Երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ, ՀՀ-ից փախել է 372 800 մարդ, իսկ 2018-ից հետո ետ է եկել 41.000-ը». Հայկ Գևորգյան
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին պարգեւատրումների մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները՝
Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ցանկանում են արգելելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով` պահանջը տարածվելու է նաև առցանց ԶԼՄ-ների վրա։
Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Գեղամ Նազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես ատելության դրսևորում։
Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:
Վստահաբար՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում ԱՄՆ դիվանագետների աչքից չեն վրիպել և այսօր էլ չեն վրիպում Հայաստանում տեղ գտնող ակնհայտ քաղաքական հետապնդումները, դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումները, դատավորների կառավարելիության նպատակով շրջանառության մեջ դրվող օրենքների նախագծերը։ Այլ հարց է երկարատև լռությունը, կամ երբ և ինչ նպատակով այն օգտագործվեց և ինչ նպատակով դեռ կօգտագործվի։
Անուշ Բեղլոյանը մանրամասնում է իր աղմկահարույց հայտարարությունը՝ ՈւՂԻՂ
աշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը դեռևս պահպանվում է, այսինքն՝ այն հայտարարողները կարծում են, որ առկա է դրա համար հիմք ծառայող 6 հանգամանքներից առնվազն մեկը։ Ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի 2րդ հոդվածի այդ հիմքերը 6-ն են՝ պատերազմ, պատերազմի վտանգ, ՀՀ տարածքի ռմբակոծում, ՀՀ ԶՈՒ-երի վրա հարձակում, երրորդ պետության տարածքի օգտագործում ՀՀ դեմ հարձակվելու համար։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել:
Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:
Երեկ Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։